Ավտոդպրոց · ք. Էջմիածին

Քո երկար ճանապարհի առաջին ընկերը

Տեսական և գործնական դասընթացներ, ճկուն գրաֆիկ և աջակցություն մինչև քննության օրը։ Սովորում ես մինչև լիարժեք տիրապետես։

Տեսական քննություն · 20 հարց
20/20

Մեր ուսանողների մեծամասնությունը տեսական քննությունը հանձնում է 20/20 արդյունքով։

4 տարի
աշխատում ենք Էջմիածնում
1000+
ուսանող է անցել մեր դասընթացները
20/20
տեսական քննության արդյունք՝ մեր ուսանողների մեծամասնության մոտ
Ինչու FirstDrive

Արի ոտքով, գնա մեքենայով

Ճկուն գրաֆիկ

Աշխատում ենք ամեն օր՝ 08:00-ից 23:00։ Դասերի ժամը ընտրում ես քեզ հարմար։

Փորձառու մասնագետներ

Գլխավոր հրահանգիչը ունի 30 տարվա վարման և դասավանդման փորձ։

Ժամանակակից ուսուցում

Մեր տեսական դասընթացը, առցանց հարթակը և թեստերը։ Պատրաստ արդյունքի հասնում ես ընդամենը 10 այցով։

Աջակցություն մինչև քննություն

Մեզ մոտ սովորելիս կարող ես ստանալ աջակցություն մինչև քննության օրը։

Առցանց թեստեր

Պատրաստվիր քննությանը հեռախոսով

Պաշտոնական քննական հարցերը՝ 1050 հարց 10 թեմատիկ խմբով։ Փորձիր անվճար. յուրաքանչյուր խմբի առաջին 5 հարցը և 1 քննական թեստը բաց են բոլորի համար, իսկ ամբողջ հարցաշարը հասանելի է փաթեթով։

  • Յուրաքանչյուր թեմատիկ խմբից 5 հարց՝ անվճար
  • 1 քննական թեստ՝ անվճար. քննության ձևաչափով
  • Ամբողջ 1050 հարցը, 59 քննական թեստը, վիդեոբացատրությունները և վիճակագրությունը՝ փաթեթով
  • Հասանելիություն՝ 2 ամիս
Սկսել թեստերը
Հարց 13 / 2012:40

1050 պաշտոնական հարց՝ նկարներով, 10 թեմատիկ խմբով

Պատասխան 1
Պատասխան 2 · ճիշտ է
Պատասխան 3
Գներ և փաթեթներ

Ընտրիր քո փաթեթը

Տեսական դասընթացը միասնական է A, B և C կատեգորիաների համար՝ ընդամենը 10 այց, յուրաքանչյուրը 2 ժամ։ Քննական թեստերի լուծումը ներառված է դասերի մեջ։

Տեսական դասընթաց և վարում

START

Սկսելու համար

80 000 ֏
10 ժամ գործնական վարում
  • Խմբային տեսական դասընթաց
  • Թեստերի լուծում և բացատրություն
Առցանց հարթակ
Ընտրել

PREMIUM

Առավելագույն ուշադրություն

113 000 ֏
18 ժամ գործնական վարում
  • Անհատական տեսական դասընթաց
  • Թեստերի լուծում և բացատրություն
Առցանց հարթակ
Ընտրել

Առանց փաթեթ առաջարկներ

ONLINE TEST

Ինքնուրույն պատրաստում

12 000 ֏
  • 10 թեստային խմբավորում
  • 10 վիդեոբացատրություն
  • Անձնական հաշիվ և վիճակագրություն
2 ամսի հասանելիությամբ
Ընտրել

GROUP THEORY

Խմբային տեսական

30 000 ֏

+10 000 ֏՝ անհատական

  • Լիարժեք խմբային տեսական դասընթաց
  • Թեստերի լուծում և բացատրություն
Առցանց հարթակ
Ընտրել

PRACTICAL DRIVING

Գործնական վարում

5 000 ֏ / ժամ
  • Վարում հրահանգչի հետ
  • Քննական վարժաձևեր և ինտենսիվ երթևեկություն
Ընտրել

Ընտանեկան զեղչ

Մեկ ընտանիքից 2 հոգու գրանցման դեպքում գործում է զեղչ։

Ինչպես է անցնում ուսուցումը

Գրանցումից մինչև վարորդական

Ամբողջ ճանապարհը 5 քայլով՝ առաջին զանգից մինչև քո վարորդական իրավունքը։

  1. Գրանցում

    Զանգիր կամ լրացրու հայտը կայքում։

  2. Տեսական դասեր

    10 այց՝ 2-ական ժամ. կանոններ, նշաններ և քննական թեստերի լուծում։

  3. Առցանց հարթակ

    2 ամիս թեստեր և բացատրություններ՝ տանից կրկնելու համար։

  4. Գործնական վարում

    Քննական վարժաձևեր և ինտենսիվ երթևեկություն։

  5. Քննություն

    Վստահ դեպի քննություն։

Մեր մասին

Էջմիածնի ավտոդպրոցը, որին վստահում են

FirstDrive-ը 4 տարի պատրաստում է վարորդներ Էջմիածնում։ Դասընթացներն անցկացվում են հայերեն և ռուսերեն։ Մեր նպատակն է, որ ուսանողը ոչ միայն հանձնի քննությունը, այլ տիրապետի վարման հմտություններին։

4տարի շուկայում
1000+ուսանող
2 լեզուհայերեն և ռուսերեն
Կարեն Համբարչյան

Կարեն Համբարչյան

Հիմնադիր, գլխավոր հրահանգիչ

30տարվա վարման և դասավանդման փորձ
ՃԵԿ, նշաններ և քննություն

Այն ամենը, ինչ պետք է իմանալ

Ճանապարհային նշաններ

Բոլոր նշանները՝ ըստ խմբերի, նկարներով և բացատրություններով։

Դիտել

ՃԵԿ

Ճանապարհային երթևեկության կանոնները։

Կարդալ

Քննության կարգը

  • Տեսական քննության կարգը
  • Գործնական քննության կարգը
Կարդալ
Հաճախ տրվող հարցեր

Հարցեր և պատասխաններ

Որքա՞ն է տևում տեսական դասընթացը

10 այց, յուրաքանչյուրը 2 ժամ։ Քննական թեստերի լուծումը ներառված է այդ դասերի մեջ, այնպես որ քիչ այցելություններով հասնում ես պատրաստ արդյունքի։

Տեսական մասը տարբե՞ր է A, B և C կատեգորիաների համար

Ոչ, տեսական դասընթացը միասնական է բոլոր երեք կատեգորիաների համար։

Կարո՞ղ եմ վճարել մաս-մաս

Այո, վճարումը կարելի է կատարել մաս-մաս։

Ի՞նչ լեզվով են անցնում դասերը

Հայերեն և ռուսերեն։

Եթե դասընթացից հետո հարցեր ունենամ

Եթե սովորում ես տեղում (խմբային կամ անհատական դասընթաց), մինչև քննության օրը կարող ես զանգել կամ մոտենալ, և մենք կքննարկենք ցանկացած հարց։ Առցանց փաթեթների դեպքում աջակցությունը սահմանափակ է։

Որքա՞ն ժամանակ է հասանելի առցանց հարթակը

2 ամիս՝ ակտիվացման օրվանից։

Քանի՞ տարեկանից կարելի է սովորել

16 տարեկանից։ Մինչև 18 տարեկանների համար պայմանագիրը կնքվում է ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի մասնակցությամբ։

Որքա՞ն ժամանակում պետք է օգտագործել փաթեթը

Տեսական և գործնական ուսուցման փաթեթը նախատեսված է օգտագործելու 3 ամսվա ընթացքում։ Հիմնավորված դեպքերում ժամկետը կարող ենք երկարացնել։

Ի՞նչ անել, եթե չեմ կարող գալ դասին

Տեղեկացրու մեզ առնվազն 24 ժամ առաջ, և կհամաձայնեցնենք նոր ժամ։ Առանց նախնական տեղեկացման բաց թողնված դասաժամը կարող է համարվել օգտագործված։

Կարո՞ղ եմ հրաժարվել գնումից

Այո, օրենքով սահմանված կարգով. վերադարձվում է չմատուցված ծառայությունների արժեքը։ Բացառություն է միայն առցանց փաթեթը. հարթակն ակտիվացնելուց հետո դրանից հրաժարվել հնարավոր չէ, քանի որ վիդեոդասերն ու թեստերն արդեն հասանելի են դառնում։ Մանրամասները՝ Պայմանագրի 12-րդ գլխում։

Ո՞րն է խմբային և անհատական դասերի տարբերությունը

Խմբային դասերը անցնում են մի քանի ուսանողի հետ միասին, իսկ անհատականները՝ միայն քեզ հետ, քո տեմպով և ժամերին։

Գրանցում և կապ

Սկսենք ճանապարհը

Լրացրու հայտը կամ զանգիր։ Կպատասխանենք բոլոր հարցերին և կընտրենք քեզ հարմար ժամերը։

Հեռախոս
+374 94 555 242
Աշխատանքային ժամեր
Ամեն օր՝ 08:00-ից 23:00
Էլ. փոստ
Գրասենյակ և տեսական դասերք. Էջմիածին, Պատկանյան 21/4Google Maps
Գործնական վարումք. Էջմիածին, Խորենացի 7Google MapsYandex Maps

Դասընթացի հայտ

Կզանգենք քեզ աշխատանքային ժամերին՝ ամեն օր 08:00–23:00։